«ՀՀ մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակում
մայիսի 16-19-ը Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր: Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը կտրվի մայիսի 17-ին 16:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Կցուցադրվեն Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքները և Բելառուսի Հանրապետության ազգային պատմության թանգարանի ժողովրդական արհեստների ու ստեղծագործության հավաքածուն: Բացման գալա համերգը կկայանա մայիսի 17-ին 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ