Մայիսի 15-ին ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ զբոսաշրջության ոլորտում
համագործակցության աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում ներկայացրել է Հայաստանում մշակված «Travelinsights» նորարական գործիքի մասին պրեզենտացիա: «Travelinsights»-ը միավորում է ճանապարհորդների պատմություններն ու արհեստական բանականությունը՝ կիրառելով բարդ ալգորիթմներ: Գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել, վերլուծել ու վիզուալիզացնել առցանց գրառումները՝ այդ կերպ թույլ տալով հասկանալ ճանապարհորդների նախընտրություններն ու իրական խնդիրները, որոնց նրանք բախվում են:
Մամուլի հաղորդագրություն