Մայիսի 15-ին ՄԱԿ- ի ժնևյան գրասենյակում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով
տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Ա. Խանի հետ: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ այս տարի բոլորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի գործունեության 25-ամյակը։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին