Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գ. Վոլսկու հետ
Ռուբեն Սադոյանը նշել է, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր փոխանակել ՀՀ ԱԺ- ում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարելիք այցի մասին։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները