Մայիսի 18-ին 18:00-ին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հրավիրում է մասնակցելու
Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին: Այդ օրը թանգարանում տեղի կունենա «Քարերի զարմանահրաշ աշխարհը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված միներալոգիայի, երկրաքիմիայի և պետրոլոգիայի բնագավառներում ճանաչված գիտնական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Բորիս Մելիքսեթյանի 90-ամյակին: Կներկայացվի գիտնականի յուրահատուկ միներալների հավաքածուն՝ բաղկացած ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր հանքավայրերի եզակի նմուշներից: Մայիսի 18-ին Երկրաբանական թանգարան մուտքն ազատ է:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն