Մայիսի 15-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանն այցելել է Լեհաստանի Մալոպոլսկի վոևոդության Կրակով մարզային կենտրոն,
որտեղ հանդիպումներ է նահանգապետի, նահանգային խորհրդի ղեկավարի և Կրակովի քաղաքապետի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող, մասնավորապես՝ ապակենտրոնացված և միջմարզային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության խթանման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթամշակութային բնագավառներում փոխգործակցության ընդլայնման և համապատասխան գործնական քայլերի ձեռնարկմանն ուղղված հարցեր:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ