ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տ. Գալստյանի և ԲՀ մշակույթի նախարարի տեղակալ Ս. Շերեմետևի,
ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վ. Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպան Ի. Նազարուկի հանդիպումը: Քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերություններն երկար տարիների պատմություն ունեն և մշակույթի ոլորտը փոխգործակցության առավել հաջող ոլորտներից մեկն է հանդիսանում: Դրա մասին են վկայում վերջին տարիներին կազմակերպված փոխադարձ մշակույթի օրերը և լայնամասշտաբ ցուցադրությունները։
Աղբյուր՝ ՀՀ մշակույթի նախարարություն