Մայիսի 20-ին Երևանում կայացել է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար»
ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի մրցանակաբաշխության արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ: Արարողությանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ միջազգային համագործակցության մասնագետ Լ. Ուրբանը, Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչ Ջ. Լափորթը, լրագրողական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծին մասնակցած լրագրող և իրավաբան ուսանողները։
Մամուլի հաղորդագրություն