Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝
նվիրված ուկրաինական 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտությանը: Համերգի համակազմակերպիչն է Ուկրաինայի հայերի միությունը: Համերգն անցնում է հայ ունկնդրի առջև մեծ ճանաչում գտած 1900+ նախագծի շրջանակում: Այն 1900+ համերգաշարի թվով 16-րդ համերգն է: Ծրագրում ներառված են ուկրաինացի 20-րդ դարի դասականներ Միկոլա Լիսենկոյի, Լև Ռևուցկու, Իգոր Շամոյի, մեր օրերում ակտիվ գործունեություն ծավալող կոմպոզիտորներ Վալենտին Սիլվեստրովի, Մաքսիմ Կոլոմիեցի, Բոհդան Սեհինի և Սերգեյ Պիլյուտիկովի ստեղծագործությունները:
Մամուլի հաղորդագրություն