ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավոր Պետեր Ֆիդան նախաձեռնել է իր ընտրատարածքում՝ Բերնաու քաղաքում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջոցառում,
որի ընթացքում Պետեր Ֆիդան հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պատգամավորը ներկայացրել է իր կատարած ճամփորդությունից լուսանկարներ, Արցախի զբոսաշրջության լայն հնարավորությունները, հարուստ բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի ներկայիս փուլի մասին խոսել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ