Մայիսի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վ. Ներսեսյանը մեկնել է Նյու Յորք` մասնակցելու Սբ. Վարդան տաճարում Հայ առաքելական եկեղեցու
ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի կողմից մատուցված անդրանիկ եպիսկոպոսական պատարագին: Ներկաների թվում էին Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, օտարերկրյա եկեղեցական առաջնորդներ, դիվանագետներ, ԱՄՆ Արևելյան թեմի համայնքի ներկայացուցիչներ: Ավելի ուշ դեսպան Ներսեսյանը ելույթ է ունեցել Սբ. Ներսես վարժարանի կողմից Արևելյան թեմի նախկին առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և նորընտիր առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի պատվին կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում:
Մամուլի հաղորդագրություն