Աժ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները Ա. Մխիթարյանի և Ա. Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել են նիստ,
որի ընթացքում քննարկվել են արտաքին հարաբերությունների ու զբոսաշրջության ոլորտների, հանրային հեռուստատառադիոընկերության գործունեության, «Ազատ Արցախ» թերթի տպագրության համար 2018թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման տարեկան հաշվետվությունները: Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության բյուջետային ծախսերի կատարման տեղեկանքը՝ նախարար Մ. Մայիլյանը նշել է, որ գերատեսչության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է շուրջ 783մլն դրամ, ծախսվել է 681մլն դրամը կամ նախատեսվածի 86,9%-ը: ԱՀ կառավարության որոշումների համաձայն՝ Արտաքին գործերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 54մլն 771հազ դրամ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ