ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայում անցկացված
«Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին 5 երկրի շուրջ 300 ներկայացուցիչներ: «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հայ զինծառայողներն արժանացել են գերազանց մասնակցության հավաստագրերի:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ