Մայիսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վ. Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մ. Ռոյսի հետ
Դեսպան Ներսեսյանը պետքարտուղարի տեղակալ Ռոյսին ներկայացրել է վերջին շրջանում ԱՄՆ-ում հայ հասարակությանն ու մշակույթին նվիրված միջոցառումների, այդ թվում` Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի հայկական ծրագրի (որին նաև մասնակցել է Մարի Ռոյսը) ու Մետրոպոլիտան թանգարանի աննախադեպ «Հայաստան» ցուցադրության արդյունքները: Նա նաև խոսել է 2020-2021թթ. համար նախատեսվող մի շարք մշակութային նախաձեռնությունների, այդ թվում` 2020թ. Վաշինգտոնի ազգային տաճարի ու PostClassical նվագախմբի հետ համատեղ կազմակերպվելիք «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնի մասին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ