ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանն անց է կացրել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման
և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանը և համակարգմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ հստակեցվել են նախատեսվող միջոցառումների ծրագիրը, պատասխանատու և աջակցող գերատեսչությունների գործառույթները, ինչպես նաև տոնակատարությունների բովանդակային, թեմատիկ, խորհրդանշական և արարողակարգային բաղադրիչները։
Մամուլի հաղորդագրություն