Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած 6-րդ նոբելյան մրցանակակիր Հ. զուր Հաուզենը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ
Նոբելյան մրցանակակիրը հանդիպման սկզբում անդրադարձել է իր գիտական գործունեությանը, անցած ուղուն, ինչպես նաև ներկայացրել հաջողության հասնելու գործիքները՝ նոբելյան մրցանակակիր դառնալու ճանապարհին: Գերմանացի վիրուսաբանն արժանացել է նոբելյան մրցանակի՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ բացահայտելու համար:
Հարալդ զուր Հաուզենի խոսքով՝ ինքն արդեն 60 տարի է ակտիվ աշխատում է այս բնագավառում:
Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմումը կրում էր «Ինչպես դառնալ Նոբելյան մրցանակի հաղթող» խորագիրը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան