Բնապահպանության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել «Կենսաբազմազանությունը ագրարայինում» խորագրով կոնֆերանսը
Միջոցառման հիմնական նպատակը կենսաբազմազանության վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, առկա խնդիրների մասին բարձրաձայնումն ու լուծումների ներկայացումը։ Բացման խոսքում ՀԱԱՀ-ի ռեկտոր Վ. Ուռուտյանը կոչ է արել ամեն օր հիշել, որ բուսական և կենդանական աշխարհի վտանգված տեսակների պաշտպանությունն ու պահպանությունը, անտառածածկ տարածքների ավելացումը, էկոհամակարգերի վերականգնումն ու բնականոն գործունեությունը բոլորի պարտականությունն է։ Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր նաև Էքսպո ցուցադրություն։
Մամուլի հաղորդագրություն