Մայիսի 20-ին Վիեննայում մեկնարկել են Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի աշխատանքները,
որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ։ Մայիսի 21-ին նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Արդյունավետ, արդարացի, մարդասիրական և հաշվետու քրեական արդարադատության համակարգերի պատասխանատվությունը անհանդուրժողականության կամ որևէ տեսակի խտրականության հիմքով հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարելու գործում» խորագրով թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ է ունեցել դեսպան Պապիկյանը։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին