ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները գումարել են համատեղ նիստ,
որը վարել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռ. Դադայանը և հանձնաժողովի նախագահ Ա. Գրիգորյանը: Խոսելով 2018թ-ին աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի հիմնական և գերակա ուղղություններով իրականացվող ծրագրերի մասին՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս. Ավանեսյանը նշել է, որ ոլորտին պետական բյուջեով հատկացվել է 22մլրդ 906մլն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 22 մլրդ 127մլն դրամ, կատարողականը՝ 21մլրդ834մլն կամ 95%-ը, ճշտված բյուջեի՝ 99%-ը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում