ՔԿԾ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի և 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ։ Հատկանշական է, որ ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբերը և նյութը հայտնաբերվել են վերոհիշյալ անձի անձնական խուզարկությամբ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Աղբյուր՝ ՀՀ ԱԱԾ