Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը
Ծրագրում հնչել են Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչել է առաջին անգամ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանը նշել է, որ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ամենասիրված ստեղծագործություններից է:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան