Երևանում մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն
Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP): Մինչև հունիսի 13-ը տևող աշխատաժողովում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի դերին, առևտրի ֆինանսավորմանը, «Ազգային մեկ պատուհան» հարթակին, ինչպես նաև նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով առևտրի խթանմանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին