Փարիզում անցկացված Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակների 87-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ: Նստաշրջանում քննարկվել են ցամաքային և ջրային կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումներին, հակաբիոտիկների դիմադրողականությանը, գյուղատնտեսական կենդանիների համարակալմանը, կենդանիների, կենդանական և բուսական ծագման մթերքների, կերերի արտահանմանը, ներմուծմանն ու տարանցիկ փոխադրմանը, ինչպես նաև անասնաբուժական պահանջներին, ուղեկցող փաստաթղթերին, լաբորատոր կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր:
Աղբյուր՝ snund.am
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին