Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը և Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահ Յ.Բանիսը քննարկել են գիտության ոլորտում հայ-լիտվական համագործակցության սերտացմանը,
փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, մասնագիտական վերապատրաստման և գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ գոյություն ունեցող իրավապայմանագրային հիմքը լավ հնարավորություններ է ընձեռում ոլորտային համագործակցություն հաստատելու համար՝ միաժամանակ կարևորելով Լիտվայում հայագիտության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման անհրաժեշտությունը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ