Երևանում ամփոփվել է «Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական այցի շրջանակում Հայաստան ժամանած
Եգիպտոսի մի շարք նախարարությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության այցը։ Ամփոփիչ քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բ. Էլ Դին Բահգատ Դիսուկին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա. Գիլոյանը։ Դեսպանը կարևորել է հայ-եգիպտական բազմադարյա կապերը և նկատել, որ երկու երկրների միջև առկա է դեռևս չիրացված համագործակցության մեծ ներուժ։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ