Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն Ասկերանի Ակնա թաղամասում հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում ոռոգման հետ կապված խնդիրներին
Հողօգտագործողները բարձրաձայնել են ինչպես հերթացուցակների խախտման, այնպես էլ առանց հայտերի ներկայացման ոռոգման համակարգերից օգտվելու դեպքերի մասին: Ոռոգման գործընթացն Ասկերանի շրջանում կազմակերպող Խաչենշին ընկերության տնօրենի խոսքով՝ փորձում են հայտերը բավարարել ըստ հերթականության, բայց ձեռքի տակ հերթացուցակ չունեն: ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի պահպանության պետական տեսչության պետ Ա. Ներսիսյանը նշել է, որ խնդիրը ջրբաշխների աշխատանքում է:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն