ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը -2019» հատուկ դասընթացը, որը նվիրված է ՉԺՀ ստեղծման յոթանասունամյակին
Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության, տնտեսության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների հետ։ Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լ. Նազարյանը, ՉԺՀ դեսպան Թ. Էրլուն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մ. Սահակյանը։
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ