Բուլղարական «Պարադոքս» հրատարակչության նախաձեռնությամբ Սոֆիայի գրական ակումբում տեղի է ունեցել ռումինահայ գրող, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանի
«Պատերազմի երեխաները» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Սոֆիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ, բուլղարացի գրողներ, մտավորականներ, արվեստի և գրականության գործիչներ: Բացման խոսքով հանդես է եկել «Պարադոքս» հրատարակչության տնօրեն Դ. Մոնովան, ապա հեղինակին և նրա գիրքը ներկայացրել է Բուլղարիայի պետական ռադիոյի տնօրեն Ց. Ցվետանովը, ով կարևորվել է գրքի բացառիկ գեղարվեստական արժեքը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ