ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանն ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Ա. բին Մուհամադ ալ-Ջարուանիին,
որը Հայաստան է ժամանել՝ այս կառույցին անդամակցելու առաջարկ ներկայացնելու առաքելությամբ: Նրա խոսքով` Հայաստանը ճանաչված է որպես խաղաղասիրական և հանդուրժողականությունը հարգող երկիր ու անդամակցությունը Համաշխարհային խորհրդին նոր հնարավորություններ կստեղծի այս գաղափարների միջազգային տարածման համար: Շուրջ 50 անդամ ունեցող այս կառույցի գործունեությունը հիմականում անդրադառնում է սոցիալական և մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ