Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները
Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կողմ է համագործակցել հարկային մարմնի հետ և ստանալ իրենց գործունեության ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին