Երևանում կայացել է հեծանվային շքերթ․ ծաղկային զամբյուղներով հեծանվորդներն առանձնացված երթուղով շրջել են Երևանի փողոցներով՝ անցորդներին նվիրելով ծաղկեփնջեր
Ծաղիկներով հեծանվային շքերթին միացել են ինչպես պրոֆեսիոնալ հեծանվորդներ, այնպես էլ հեծանվասպորտի սիրահարներ: Քաղաքային միջոցառում-ակցիան կոչվել է «Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ», որի նպատակն էր հասարակության շրջանում ընդգծել ծաղկի նշանակությունը, զարգացնել ծաղիկ նվիրելու մշակույթը և պարգևել դրական զգացմունքներ քաղաքի բնակիչներին և հյուրերին։ Երևանի Կենտրոն համայնքի տարբեր հատվածներում՝ փողոցներում, զբոսայգիներում, բացօթյա սրճարաններում ծաղկներով զամբյուղով հեծանվորդի հանդիպող յուրաքանչյուրը ստացավ իր «առանց առիթ» ծաղկեփունջը:
Աղբյուր՝ Avenue des Fleurs- ի ֆեյսբուքյան էջ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ