ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանը ԵԱՀԿ-ի կիբեռհանցագործությունների գծով փորձագետ Մ. Ստոիլկովսկուն մանրամասներ է ներկայացրել վերջին հինգ տարում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ
կիբեռհանցագործությունների ոլորտում համագործակցության մասին, որի շրջանակներում որոշակի աշխատանքներ են իրականացվել: Քննչական կոմիտեի նախագահը հյուրերին տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն նախատեսում է ստեղծել կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության մասնագիտացված ստորաբաժանում, որտեղ ոչ միայն կկենտրոնացվեն և կքննվեն այդ բնույթի քրեական գործերը, այլև վարչության աշխատակիցները կապահովեն միջազգային համագործակցությունն ու քրեագիտական ապահովումը էլեկտրոնային ապացույցներ պահանջող Կոմիտեում քննվող այլ ոլորտի քրեական գործերով:
ՀՀ քննչական կոմիտե