ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը
Միջոցառմանը ներկա են եղել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գ. Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Ն. Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Մ. Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար Ա. Քամալյանը կարևորել է նման անասնաշենքերի կառուցումը և հույս հայտնել, որ այս անասնաշենքն իր նորարարական լուծումներով օրինակ կծառայի մյուս ֆերմերների համար:
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն