Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36 ուխտավորների հետ,
որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ: Ողջույնի իր խոսքում Թադեոս քահանան տեղեկացրել է, որ ուխտավորների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով, որ այցը սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ: Տեր Հայրը ներկայացրել է համայնքային կյանքի ձեռքբերումները` հավելելով, որ համայնքը տարեցտարի ավելի է մեծանում, ավելանում է նաև հայկական ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների սաների թիվը:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին