Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են
Այս ծրագրի հիմնական նպատակը մայթն ազատելն է, հետո նաև՝ շուկային իր նշանակությանը վերադարձնելն ու ծառայեցնելը: Տաղավարների ապամոնտաժումից հետո տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի: Կվերականգնվի նաև մայթի ընդհատված ծառուղին, կփորվեն նոր բնաբաժակներ, և աշնանը տարածքը կհամալրվի նոր ծառերով: Արաբկիրում և հատկապես Կոմիտասի պողոտայում մայթերին տեղադրված կրպակների և տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական։
Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին