Տեղի են ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայցված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացել: Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողով