Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը,
որի նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը: Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում: 2019 թ. նոր ծրագրով նախատեսվում է կատարելագործել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը՝ համալրելով «Ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, «Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծելով էպոսի թեմայով ևս մեկ խաղ՝ հավելվածը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ