ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան հարթավայրի ոռոգվող հողատարածքների վերականգման նպատակով Վեդու ջրամբարի կառուցումը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ իր կենսական նշանակությամբ այն երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր է լուծում։ «Վեդու ջրամբարի ենթակառուցվածքային ամբողջական համակարգի ներդրումը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույցներից մեկը, ինչն էլ իր հերթին տնտեսության տարբեր ճյուղերի համար անխուսափելիորեն կունենա բազմագործոն ազդեցություն»,-ասել է նախարարը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ