ՀՀ Ազգային ժողովում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի ենթահանձնաժողովում՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հ. Բաբայանի նախագահությամբ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում մշակույթի ոլորտում գնումներին առնչվող հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, մշակույթի բնագավառի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետ-իրավաբաններ: Հարություն Բաբայանը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և փորձել կառավարության հետ համատեղ գտնել դրանց հնարավոր լուծումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ