Ապամոնտաժվում են վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդները
«Ապամոնտաժվող գովազդային միջոցները տեղադրված էին Երևան համայնքի սեփականություն համարվող գույքային միավորների վրա, որոնք օգտագործելու առումով առկա չէ իրավահաստատող որևէ փաստաթուղթ: Նման դեպքերն անթույլատրելի են, և Երևանի քաղաքապետարանը իր ողջ ներուժը կօգտագործի նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,-նշել է է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը: Գույքագրված թվով 13 գովազդային պաստառներից 7-ն արդեն ապամոնտաժվել են: Առաջիկա օրերին կապամոնտաժվեն նաև մյուս գովազդները:
Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ