Արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գ. Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է արմատական բարեփոխումների փուլում
ԵԽ գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն ընդգծել է նաև համագործակցության երկարատև ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար: Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում Կառավարությունն իրականացնում է Դատաիրավական բարեփոխումների, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանցից բխող գործողությունների ծրագրերի մշակման համալիր աշխատանքներ, որոնք կանխորոշելու են առաջիկա տարիների գործունեության առաջնահերթությունները նախանշված ոլորտներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ