Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ա. Վանեցյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Ի. Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են
ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Ի. Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: ՀՖՖ նախագահ Ա. Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական թիվը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա