Հունիսի 26-ին և 28-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաում Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ կկայանա Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերայի բեմադրությունը՝
նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին: Միջոցառումը կկայանա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախագծի ղեկավարն է Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Ա. Գևորգյանը, հովանավորներ՝ ամերիկաբնակ Կարո և Սիրվարդ Կավուկչյաններ, կազմակերպիչներ՝ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ: Նախագծում ներգրավված են շուրջ 150 մասնակից։
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ