ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Խաչատրյանը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը քննարկել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ընթացակարգերին,
բաղադրիչներին և անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրի արագ մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։ ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում և դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն