Հունիսի 18-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գ. Ղալաչյանը և Ղազախստանի Մաժիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Ն. Նիգմատուլինը փաստել են,
որ երկկողմ ավանդական բարեկամական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Ղազախստանի բարձր ղեկավարության միջև վերջերս տեղի ունեցած շփումների կարևորությունը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ընդլայնմանը, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում համատեղ աշխատանքի հնարավորությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ