Բուխարեստում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովը, որին հայկական կողմից մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Ս. Մինասյանը
Ելույթ ունենալով միջոցառման պլենար նիստի ժամանակ` դեսպան Մինասյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիային, իսկ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է: Դեսպանը ներկաներին հիշեցրել է, որ 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին զուգահեռ տեղի ունեցած Տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը