Սինոփսիս Արմենիա ընկերության հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մեկօրյա այցով Երևան էր ժամանել Սինոփսիս ընկերության Նախագահ և Գլխավոր գործադիր համատնօրեն Դր․ Աարթ դե Ջիզը
Իր հայաստանյան գործնական այցի ընթացքում Սինոփսիս ընկերության համատնօրենը դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ուսանողներն ու երիտասարդ մասնագետները լսել են բանականության, մեքենայական ուսուցման, իրերի ինտերնետի, ամպային տեխնոլոգիաների, ինքնավար ավտոմեքենաների, խելացի և ապահով ամեն ինչի և այդ ամենն իրականության դարձնելու գործում Սինոփսիսի վճռորոշ դերի մասին՝ առանձնահատուկ նշելով Հայաստանյան մասնաճյուղի ճարտարագետների դերակատարումն ու մասնագիտական ներդրման կարևորությունը։
«Սինոփսիս» Արմենիա ընկերություն