ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լ. Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին,
ինչպես նաև ռեսուրսների վրա հիմնված զարգացման մասին քաղաքականության երկխոսության ՏՀԶԿ լիագումար հանդիպմանը: Համաժողովի լիագումար հանդիպումներից զատ նաև որպես խոսնակ հանդես է եկել տվյալների համակարգային հրապարակման մեխանիզմների պանելային քննարկմանը և ներկայացրել հայաստանում ներդրված նորարարական հարթակը։ Նա ընդգծել է, որ երկրների համար ուղենշային պետք է լինի թղթային հաշվետվություններից անցումը դեպի առավել թիրախային տվյալներ ստանալուն, իսկ հետագայում պետք է ուշադրություն դարձնել էլեկտրոնային մեծածավալ տվյալների փոխարեն արդյունավետ տեղեկատվության ձևավորման խնդրին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ