Տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը
Ֆինանսների նախարար Ա. Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գ. Բաղունցը, Է. Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են երեք առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել՝ համապատասխան հիմնավորումներով: Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծի վերաբերյալ հանրության շրջանում անհանգստություն առաջացրած մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ:
Արցախի Հանրապետության ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ