ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am պորտալն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում`
հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածության անհրաժեշտությունը ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։ Այդ նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանն ու staff.am պորտալի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարությունում և վերջինիս ենթակա մարմիններում առկա թափուր պաշտոնների հայտարարությունները հրապարակել staff.am հարթակում:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին